ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

ԱՄՆ-ի դեսպանությունն ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ներկայացնում են «Անսահման հիփ-հոփ» մրցույթը

ԱՄՆ-ի դեսպանությունն ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ներկայացնում են «Անսահման հիփ-հոփ» մրցույթը
27.05.2014 | 16:05

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ վերջերս հայտարարեց «Անսահման հիփ-հոփ» մրցույթի մեկնարկի մասին, որն իրականացվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության հիփ-հոփ պարերի Sea2Sea տարածաշրջանային նախագծի շրջանակում: Հայաստանում մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել 16-26 տարեկան շուրջ 84 ՀՀ քաղաքացի, ովքեր հիփ-հոփի սիրահար են (breakin’, poppin’, lockin’ կամ այլ պարային ոճեր):
Մայիսի 23-28-ին Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել Soul Street Dance Company պարային քառյակը, որն ընդգրկված է մրցույթի ժյուրիի կազմում և անցկացնում է վարպետության դասեր տեղի հիփ-հոփ պարողների ու «Թումոյի» սաների համար: Soul Street Dance Company-ին նաև կընտրի այս ոճի լավագույն պարողներին, ովքեր կմասնակցեն հուլիսին Բաթումում (Վրաստան) կայանալիք տարածաշրջանային պարի միջոցառմանը:
Մայիսի 28-ի գալա ներկայացմանը մասնակցելու համար նախընտրական փուլեր տեղի ունեցան Երևանում մայիսի 23-ին, իսկ մայիսի 24-ին՝ Վայքում և Չարենցավանում: Հայտագրված մասնակիցները մրցեցին հիփ-հոփ պարային ոճում, և այդ երեք քաղաքներից ժյուրին ընտրեց 19 լավագույն պարողներին, ովքեր հրավիրվեցին Երևան` մասնակցելու Soul Street Dance Company-ի վարպետության դասերին և նախապատրաստվելու մայիսի 28-ին «Թումո» կենտրոնում կայանալիք գալա ներկայացմանը: Այս եզրափակիչ միջոցառման ընթացքում Soul Street Dance Company պարային քառյակը Հայաստանի լավագույն հիփ-հոփ պարողների հետ կներկայանա հանդիսատեսին, ընդ որում` որոշ կատարումներ կընթանան «Թումոյի» մի խումբ սաների մշակած հիփ-հոփ երաժշտության ուղեկցությամբ:

Եզրափակիչ ներկայացումից հետո Soul Street Dance Company-ն կընտրի տեղացի պարողների մի խումբ, ովքեր, որպես երիտասարդական դեսպաններ, տարածաշրջանի մյուս ներկայացուցիչների հետ հուլիսին հանդես կգան Բաթումում:

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը թվային տեխնոլոգիաների եզակի ուսումնական կենտրոն է Հայաստանում: Բացվելով 2011թ.` կենտրոնը թվային հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու, լավագույն մեդիա մասնագետներից սովորելու և արվեստի ու տեխնոլոգիաների համակցումը ուսումնասիրելու բաց հարթակ է ապահովել 12-18 տարեկան հազարավոր պատանիների ու աղջիկների համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես՝ www.tumo.org:

Դիտվել է՝ 2336

Մեկնաբանություններ